ՆԱԽԱԴՐՈՒԹԻՒՆ
Երկրորդ Թղթոյն Յովհաննու
Զայս իբրեւ զերէց գրէ տէրունոյ եկեղեցւոյն, եւ որդւոց նորին։ Իսկ պատճառ թղթիս ա՛յս է. տեսանել զորդեակսն նորա զի բարւոք շրջէին ՚ի հաւատս, եւ բազում մոլորեցուցիչք եկեալ ասէին, ո՛չ լինել զգալուստն Քրիստոսի մարմնով։ Գրէ զնոցանէ ՚ի թուղթս. եւ նախ՝ ընդունի զորդւոց նորա ընթացս. ապա ուսուցանէ ո՛չ նոր լինել զոր առ մեզ խորհուրդ. պատուիրէ դարձեալ վասն սիրոյ. եւ զի կացցեն յաւանդեալ նոցա վարդապետութիւնն։ Եւ յետ այսր ուսուցանէ՝ Նե՛ռն լինել զասացօղսն ո՛չ եկեալ մարմնով զՔրիստոս. պատուիրէ զայնպիսիսն ո՛չ ընդունել ՚ի տուն, եւ ո՛չ տալ նոցա ողջոյն. եւ այսպէս կատարէ զթուղթն։
ա̃. Յետ սկզբանն վասն ուղիղ վարուց սիրովն Աստուծոյ ՚ի ձեռն հաւատոց անփոփոխն աստուածպաշտութեան։ ա̃. Յորում թէ չէ՛ պարտ հերետիկոսի վանս տալ՝ կամ ողջոյն, քանզի մեղք են։ բ̃. Խոստումն գալստեանն իւրոյ առ նոսա յուսով՝ յօգուտ։