Սրբոյն Յովհաննու Առաքելոյ եւ Աւետարանչի
ա. Էր ընդ եղբարսն երանելին Յովհաննէս մեծաւ ուրախութեամբ ’ի Տէր։ Եւ յաւուր միում կիւրակէի եղբարք ամենայն ժողովեալ էին առ նա, սկսաւ խօսել ընդ նոսա այսպէս։ Եղբարք իմ և ծառայակիցք և ժառանգակիցք, և հաղորդք Տեառն արքայութեան. Գիտէք եթէ քանի զօրութիւն ’ի ձեռն իմ ետ ձեզ Աստուած. քանի նշանս, քանի արուեստս. ո՞րչափ շնորհս. ո՞րպիսի վարդապետութիւնս, վերակացութիւնս, հանգիստս, սպասաւորութիւնս, փառս, հաւատս, միաբանութիւնս, ձիրս, պարգևս. ո՞րչափ և քանի տեսէք աչօք ձերովք զտուեալսն ձեզ, որք ոչ երևին աչացս այսոցիկ, և ոչ ականջացս այսոցիկ լսելի լինիցին[5551]։
բ. Արդ հաստատեցարուք ’ի նա՝ յիշելով զնա յամենայն ’ի գործս ձեր։ Գիտէք զխորհուրդ մատակարարութեան որ եղև ’ի մարդիկ, եթէ ո՞յր աղագաւ արար Տէր։ Աղաչէ զձեզ եղբարք՝ ինքնին Տէր ’ի ձեռն իմ և մաղթէ. կալ մնալ առանց թշնամանաց, առանց նենգութեան. առանց անառակութեան։ Քանզի գիտէ զթշնամանսն որ ’ի ձէնջ, գիտէ և զանարգութիւն, գիտէ և զնենգութիւն, գիտէ և զանառակութիւն, ’ի ստունգանելն ձեր ’ի սրբոց պատուիրանաց նորա։ Արդ՝ մի տրտմեսցի ’ի ձէնջ բարերարն Աստուած, գթածն և ողորմածն, սուրբն, յստակն, անարատն, անհիւթն, միայնն, մինն, անփոփոխն, ստոյգն, աննենգն, անցասումնն. որ ’ի վեր է քան զամենայն ասելի և իմանալի անուն՝ Աստուած իմ Յիսուս։ Արդ՝ ուրախ լիցի ’ի բարւոք կրօնաւորութեան մերում, խնդասցէ ’ի սուրբ կեանս մեր. հանգիցէ ’ի պարկեշտ վարս մեր. անհոգ լիցի ’ի ժուժկալութեանս մերում. հաճեսցի ’ի միաբանութենէ մերում. ժպտեսցի ’ի զգաստութեան մերում. բերկրեսցի ’ի սիրելս մերում զնա[5552]։
գ. Զայս այժմ խօսիմ ընդ ձեզ եղբարք. փութացեալ ’ի յառաջակայ գործս ձեր, արդէն իսկ կատարեալ ’ի Տէր։ Քանզի զ՞ինչ այլ ունիցիմ ասել ձեզ, ունիք զԱստուծոյ ձերոյ զհրաւականն. ունիք զբարերարութեան նորա զտուրս. ունիք զանհրաժեշտ գալուստ նորա։ Զի եթէ ոչ րս միղիցէք՝ զոր յանգիտութեան գործեցէք, թողցէ ձեզ Աստուած։ ապա թէ և գիտացեալ զնա, և ’ի նմանէն ողորմութիւն գտեալ, և նոյնպէս վարիք. և զառաջինսն ևս համարեսցի ձեզ. և ոչ ընկալջիք ’ի նմանէ ողորմութիւն[5553]։
դ. Եւ զայս ասացեալ առ նոսա, յաղօթս եկաց այսպէս։ Ո որ զպսակս զայս հիւսեցեր քոյով հիւսմամբդ Յիսուս։ Ո որ զբազում ծաղիկս զայս յանթառամելի ծաղիկդ քո յօդեցեր։ Ո որ սերմանեցեր զկենդանարար բանս քո զայսոսիկ։ Ո որ միայնդ ես խնամակալ քոց ծառայից, և բժիշկ՝ որ ձրի բժշկես։ Ո որ միայնդ ես բարերար և անամբարտաւան։ Ո որ միայն գթածդ ես ր մարդասէր։ Ո որ միայն փրկիչ և արդար։ Ո որ միշտ ես և յամենեսին, և ամենայն ուրեք մերձ ես Աստուած իմ Յիսուս. դու քոյով պարգևօքդ ծածկեա զամենեսեան որ ’ի քեզ յուսան։ Ո որ գիտես զչարախօսին մերոյ ամենայն ուրեք զմենքենայս և զբռնութիւն[5554]։
ե. Եւ ապա խնդրեաց հաց՝ և գոհացաւ այսպէս. Զո՞ր օրհնութիւն կամ զոր պատարագ կամ զոր գոհութիւն ’ի բեկանել հացիս անուանեսցուք, այլ միայն զքեզ Յիսուս Քրիստոս։ Փառաւորեմք Տէր զքո Հօր անուն։ Փառաւորեմք զմուտ դրան քո։ Փառաւորեմք զյարութիւն քո որ ցուցաւ մեզ։ Փառաւորեմք զճանապարհն քո։ Փառաւորեմք զսերմն քո. զբանն. զշնորհն. զհաւատն. զաղն. զանհաս. մարգարիտն. զգանձն. զարաւրն. զուռկանն. զմեծութիւն՝ որ վասն մեր կոչեցար որդի մարդոյ. զճշմարտութիւն. զհանգիստն. զգիտութիւն. զզօրութիւն. զպատուիրանն. զհամարձակութիւն. զազատութիւն. զառ ’ի քեզ փախուստն։ Զի դու ես Տէր՝ արմատ անմահութեան. և աղբեւր անապականութեան, և հիմն յաւիտեանց. անուանեալ զայս ամենայն վասն մեր։ Որպէս զի մեր կոչեցեալ զքեզ այսոքիւք, գիտասցուք զմեծութիւնդ քո, որ է անտեղ ’ի մէնջ ’ի ժամանակիս յայսմիկ, որ սրբոց միայն է տեսանելի. և ’ի միայնոջ ’ի քում մարդն կերպարանեալ[5555]։
զ. Եւ բեկեալ զհացն կարկառ նոցա. և ’ի վէր իւրաքանչիւր եղբօր աղօթս առնելով, արժանի լինել շնորհացն Տեառն և որոյ գոհութեան։ և ճաշակեալ նորա նոյնպէս. և ասացեալ թէ՝ և ինձ մասն եղիցի ընդ ձեզ, և խաղաղութիւն ընդ ձեզ սիրելիք իմ։ Եւ ասէ ցբիւռոս. առ ընդ քեզ երկուս յեղբարցդ՝ հանդերձ երկու որդւովք, և փայտատօք, և եկ զկնի իմ։ Եւ բիւռոս առանց յապաղելոյ արար զոր հրամայեաց նմա ծառայն Աստուծոյ Յովհաննէս։ Եւ ելեալ երանելին Յովհաննէս ’ի տանէն գնայր առաջի դրացն. հրամայեալ բազմութեան մեկուսանալ ’ի նմանէ. և հասեալ ’ի շիրիմ ինչ եղբօր մերոյ՝ ասացցպատանիսն. բրեցէ՛ք որդեակք։ Եւ նոքա բրէին։ Իսկ նա ստիպէր զնոսա և ասէր. խորագոյն լիցի բրածդ։ Եւ նա ’ի բրելն նոցա խօսէր ընդ նոսա զբանն կենաց, և յորդորէր զեկեալսն ընդ նմա ’ի տանէն, շինելով և հաստատելով զնոսա ’ի մեծութիւն Տեառն. և աղօթս առնելով ’ի վերայ իւրաքանչիւր ուրուք ամենեցուն։ Իսկ մեք ոչինչ իմանացաք ամենևին[5556]։
է. Եւ իբրև կատարեցին զբրածն պատանիքն շուրջանակաւ, մերկանայր երանելին զհանդերձն զոր զգեցեալն էր, և ստանայր իբրև զանկողին ինչ ’ի խորութեան բրածին. և միայն նափորտամբն կացեալ համբարձ զձեռս իւր ’ի վէր, և յաղօթս կայր այսպէս։ Ո՞ որ ընտրեցէր զմեզ յառաքելութիւն հեթանոսաց։ Ո՛ որ առաքեցեր զմեզ յաշխարհ՝ Աստուած։ Ո՛ որ ցուցեր զքեզ ’ի ձեռն մարգարէիցն քոց։ Ո՛ որ ո՛չ դադարեցեր երբէք. այլ միշտ կեցուցեր զկարօտեալսն։ Ո՛ որ ’ի ձեռն ամենայն բնութեանց զքեզ ծանուցեր։ Ո՛ որ և անասնոց անգամ քարոզեցար։ Ո՛ որ զանապատ և զվայրենի հոգին զգօն և հանդարտ արարեր։ Ո՛ որ ծարաւելոյն նմա՝ քոյով բանիւ զքեզ իսկ ետուր։ Ո՛ որ մեռելոյն նմա արագ յայտնեցար։ Ո՛ որ ընկղմելոյն նմա յանօրէնութիւն արագ օրէնք ցուցար։ Ո՛ որ հերքելոյն նմա բնաւին ’ի սատանայէ՝ ընծայեցար փրկիչ։ Ո՛ որ յաղթեցեր հակառակորդին՝ ’ի քեզ ապաւինելոցն։ Ո՛ որ ետուր նմա զքո ձեռնդ, և յարուցեր զնա ’ի դժոխական իրաց։ Ո՛ որ ո՛չ թողեր զնա ’ի մարմնի կրօնաւորել։ Ո՛ որ ցուցեր նմա զթշնամին իւր։ Ո՛ որ զգիտութիւն սուրբ արարէր՝ Աստուած իմ Յիսուս։ Ո՛ որ հայրդ ես որոց ’ի վեր քան զերկինս, և Աստուած երկրաւորաց։ Ո՛ որ օրէնքդ ես եթերականաց. և օդականաց ընթացք. երկրաւորաց պահապան. և երկիւղ սանդարամետականաց։ Ընկա՛լ և զքոյոյ յովհաննու զհոգիս, թերևս արժանի եղելոյ ’ի քէն[5557]։
ը. Ո՛ որ զիս պահեցեր մինչև ’ի ժամանակս յայս՝ անմերձ ’ի խառնակութենէ կանանց։ Ո՛ որ և զհայելն ինձ ’ի կին մարդ՝ ծանր դրեցեր։ Ո՛ որ յառժամանակեայ կենացս փրկեցեր զիս, և ’ի մշտնջենաւորն առաջնորդեցեր։ Ո՛ որ ’ի մարմնաւոր աղտեղութենէ որոշեցեր զիս։ Ո՛ որ ’ի դուռն մահուանէ զերծուցեր զիս, և ’ի քեզ միայն հաստատեցեր։ Ո՛ որ զծածուկ ախտ ոգւոյ իմոյ սանձեցեր, և զյայտնի գործս նորին խափանեցեր։ Ո՛ որ նեղեցեր և հալածեցեր զխռովարարն որ յիս։ Ո՛ որ անբիծ զճանապարհն իմ որ առ քեզ հաստատեցեր։ Ո՛ որ առանց սայթաքելոյ պահեցեր զշաւիղս իմ որ ’ի քեզ։ Ո՛ որ աներկմիտ ետուր զհաւատս իմ որ ’ի քեզ։ Ո՛ որ զսուրբ գիտութիւն որ ’ի քեզ սահմանեցեր ինձ։ Ո՛ որ գործոց իւրաքանչիւր վարձս հատուցանես։ Ո՛ որ եդիր յոգւոջ իմում, մի ինր ստացուած պատուական քան զքեզ համարել[5558]։
թ. Եւ արդ Տէր Յիսուս Քրիստոս, զմատակարարութիւն զոր ընկալայ ’ի քէն կատարեցի. արժանաւորեա՛ զիս քում հանգստեանդ, զքո զողորմութիւնդ շնորհելով ինձ, որ է անփախուստ և անճառ փրկութիւն։ Եւ ’ի գալս իմում առ քեզ, ընկրկեսցի հուրն, վանեսցի խաւարն, տկարասցի վիհն, համրասցի հնոցն, շիջցի գեհենն, ամաչեսցեն հրեշտակք չարին, երկիցեն դևք, զմրեսցին իշխանք, զօրութիւնք նորա ընկճեսցին, աջակողմանքն կայցեն, ձախակողմանքն մի՛ մնասցեն, Բանսարկուն պապանձեսցի. սատանայ զարհուրեսցի. տրտմութիւն նորա տոչորեսցի. մոլորութիւն նորա սուզեսցի. տանջանարանք նորա պատկառեսցին. յարձակմունք նորա կապտեսցին. մանկունք նորա չարչարեսցին. և ամենայն արմատ նորա տարակուսեսցի, և սգասցի մինչև իսպառ[5559]։
ժ. Եւ տո՛ւր ինձ զճանապարհս իմ որ առ քեզ՝ անբասիր և անբռնադատ վճարել. առնուլ զայն զոր խոստացարն այնոցիկ որ սրբութեամբ կեցին. և պարկեշտութեամբ սիրեցին զքեզ։ Եւ ապա կնքեալ զամենայն զինքն, և ասացեալ՝ թէ դու լեր ընդ իս Տէր Յիսուս Քրիստոս։ Եւ կողմնեցաւ ’ի խորափտին, ուր զհանդերձն իւր տարածեաց։ Եւ ասացեալ զմեզ. խաղաղութիւն ընդ ձեզ եղբարք։ Եւ մինչդեռ մեք ուրախ էաք և լայաք, աւանդեաց զհոգին ’ի ձեռն Տեառն՝ Սուրբ Առաքեալն և աւետարանիչն Յովհաննէս։ Եւ Յիսուսի փառք, և Քրիստոսի պատիւ, և զօրութիւն յաւիտեանս յաւիտենից[5560]. Ամէն։
[5551] Ոմանք. Յաւուր միում, քանզի կիւրակէ էր և եղբարսն։ Տպ. Ընդ ժողովիլ եղբարցն առ նա սկսաւ։
[5552] Բազումք. Աղաչէ զձեզ ինքնին ՏԷր։ Ոմանք. Եւ զթշնամանս որ ’ի ձեզ։ Տպ. Եւ զիստունդանելն ձեր ’ի սուրբ պատ՛՛։ Ոմանք. Ձերում, խնդասցէ ’ի սուրբ կեանս ձեր.. ’ի ժուժկալութեան ձերում... ձերում... ’ի սիրելն ձեր զնա։
[5553] Տպ. Փութացէք առաջիկայ... կատրել ’ի Տէր։ Ոմանք. Յառաջիկայ գործն կատարեալ ի Տեառնէ։ Ոմանք. Զ՞ինչ այլ ինչ ունիցիմ... ընկալջիք մասն կամ ողորմութիւն ’ի նմանէն։
[5554] Ոմանք. Քոյին հիւսմամբդ Յիսուս... զկենարար բանս քո։ Բազումք. Ո՛ որ միայն ողորմածդ ես և մարդասէր։ Ոմանք. Ծածկես զամենեսեան ոյք... մերոյ զամենայն ուրեք զմեքենայս։
[5555] Տպ. Հացիս մատուսցուք քեզ. այլ միայն զքեզ Տէր Յիսուս անուանեսցուք։ Ոմանք. Զյարութիւն քո զոր ցուցեր քև մեզ։ Բազումք. Զանխօս մարգարիտն։ Տպ. Զմեծութիւն զխոնարհութիւն որ վասն մեր... և հիմն յաւիտենից։ Անուանել այսուամենայնիւ վասն... և միայնոջ ’ի քում մարդն կերպարանեցելոցն։
[5556] Տպ. Կարկառեաց նոցա. ’ի վերայ. Առ ’ի արժա՛՛... և սրբոցն գոհութեամբ ճաշակեալ նոցա։ Եւ ասաց ցմեզ, թէ և ինձ մասն ընդ ձեզ լիցի՝ սիրելիք իմ, և խաղաղութիւն Տեառն ընդ ձեզ։ Ոմանք. Հրամայեաց բազմաց մեկու՛՛։ Տպ. Եղբօր ուրումն։ Ոմանք. Զնոսա առաւել և ասէր։ Տպ. Շինեալ և հաստատել զմեծութիւն Տեառն ’ի մաս նոցա։
[5557] Տպ. Շուրջանակի՝ որպէս և նա կամէր. մերկանայր յիւրմէ երանելին։ Ոմանք. Եւ տարրանայր իբրև զանկողին ինչ։ Տպ. Զգեցեալ էր։ Եւ միայն նափորտամբն կայր ’ի խորութեան բրածին։ Համբարձ։ Ոմանք. Համբարձեալ զձեռս։ Տպ. Ո՛ որ ոչ դադարիս երբէք։ Ոմանք. Կեցուցանես զկորուսեալսն։ Որ ծարաւելոյն նմա արագ յայտնեցար։ Ո՛ որ մեռելոցն քով բանիւ զքեզ իսկ ետուր։ Տպ. Ընկղմելոյն յանօրէնութեան արագօրէն ցուցար։ Ոմանք. ’ի սատանայէ՝ ծանուցար փրկիչ։ Տպ. Հակառակորդին տալով զօգնութիւն ’ի քեզ ապաւին՛՛... զթշնամին իւր։
[5558] Տպ. Անփորձ ’ի խառնակութենէ... պատրանացս փրկեցէր զիս. և ’ի մշտնջենական կեանս առաջնորդեցեր։ Ոմանք. Իւրաքանչիւր արժանեաց՝ վարձս հատուցեր։ Տպ. Իւրաքանչիւր գործոց արժանաւոր վարձս հատուցանես... ստացուած առաւել համարիլ քան զքեզ։
[5559] Տպ. Անճառ խնդութիւն։ Ոմանք. Եւ արդ ’ի գալս իմ առ քեզ... խամրասցի հնոցն։ Ոմանք. Սատանայ կործանեսցի։ Ոմանք. Տանջանք նորա խափանեսցին. յարձակմունք նորա տկարասցին։
[5560] Տպ. Կնքեալ զինքն՝ ասաց, դու լեր ընդ իս... Եւ ասաց ցմեզ խաղաղութիւն ընդ ձեզ եղբարք իմ։ Ոմանք. Զհոգին իւր երանելին Յովհաննէս ’ի ձեռս Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, որում փառք յաւիտեանս. Ամէն։