ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏԵԱՆ ՀԻՆ ԵՒ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԱՑ

Հ. Յովհաննու Զօհրապեան վարդապետ

ԱՂՕԹՔ ՄԱՆԱՍԷԻ ԹԱԳԱՒՈՐԻ

Տէր ամենակալ Աստուած Աբրահամու Սահակայ Յակովբայ զաւակի նոցա արդարոց։

Որ արարեր զերկինս և զերկիր՝ և զամենայն զարդ նոցա։

Կապեցեր զծով բանիւ հրամանաւ քով, փակեցեր զխորս, կնքեցեր ահաւոր և փառաւորեալ անուամբ քով։

Որ ամենայն ինչ սարսեալ և դողա՛յ յերեսաց ահի զօրութեան քո։

Անբա՛ւ է մեծվայելչութիւն փառաց սրբութեան քոյ. սաստիկ է բարկութիւն սպառնալեաց քոց ՚ի վերայ մեղաւորաց, անչափ և անքննին են ողորմութիւնք աւետեաց քոց։

Դու Տէր բարձրեալ երկայնամիտ բազումողորմ, և զղջանաս ՚ի վերայ չարեաց մարդկան։

Դու Աստուած ո՛չ եդիր ապաշխարութիւն վասն արդարոցն, Աբրահամու Սահակայ Յակոբայ, որք ոչն մեղան քեզ։

Այլ եդիր ապաշխարութիւն վասն ի՛մ մեղաւորիս, զի մեղայ աւելի քան զաւազ առ եզր ծովու, և բազմացա՛ն անօրէնութիւնք իմ։

Չե՛մ արժանի հայել և տեսանել զբարձրութիւնս երկնից՝ ՚ի բազմութենէ անօրէնութեան իմոյ։

Կորացեալ եմ ես ՚ի բռնութենէ կապանաց երկաթեաց. և ո՛չ գոյ ինձ հանգիստ։

Բարկացուցի սրտմտութեամբ, և չար առաջի քոյ արարի, կանգնեցի պատկեր և բազմացուցի զցասումն։

Եւ արդ՝ խոնարհեցուցանեմ զծունր սրտի իմոյ, և խնդրեմ ՚ի քաղցրութենէ քումմէ։

Մեղայ Տէր մեղայ, և զանօրէնութիւնս իմ ես ինձէ՛ն գիտեմ։

Աղաչեմ և խնդրեմ ՚ի քէն թո՛ղ ինձ Տէր թո՛ղ ինձ, և մի՛ կորուսաներ զիս ըստ անօրէնութեան իմոյ։

Մի՛ յաւիտեան բարկանար ինձ, և մի՛ յիշեր զչարիս իմ, և մի՛ պարտաւորեր զիս ընդ այնոսիկ, որ իջանեն ՚ի ներքոյ երկրի չարեօք։

Զի դու Աստուած Աստուած ապաշխարողա՛ց ես, և յիս ցո՛յց զբարերարութիւնդ քո՝ որ անարժանս եմ։

Կեցուսցես զիս ըստ բազում ողորմութեան քում, և օրհնեցի՛ց զքեզ զամենայն աւուրս կենաց իմոց։

Զքեզ Տէր օրհնեն ամենայն զուարթունք երկնից. և քո են փառք յաւիտեանս. Ամէն։

Ցանկ

Նախորդ էջ Ցանկ Հաջորդ էջ