ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏԵԱՆ ՀԻՆ ԵՒ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԱՑ

Հ. Յովհաննու Զօհրապեան վարդապետ

ԱՂԵՐՍ ԵՒԹԱՂԻ[5561]

Ամենայն ուրեք ամենայն իրիք ժամանակ է, աճէ գայ հասանէ յաստիս, և դարձեալ միւսանգամ անդրէն դադարէ։ Բայց յաղթօղն կարեաց միայն ամենայնի յաղթէ։ Մի՛ լինիր ամբարտաւան՝ յորժամ ’ի ցանկալի փառաւորութիւնս իցես, և մի գձուձ՝ յորժամ ’ի թշվառութիւն հասանիցես։ Զի եթէ այսպէս զկշիռն ունիցիս, արդար կշռիչ կենաց աշխարհիս լինիցիս։ Քանզի ո՛չ ’ի պարզ, և ո՛չ ’ի յօդուածոյս ’ի վնասակարութիւնս անկաք, այլ ’ի բազումս ր յանհնարինս և ’ի պէսպէս դառնութիւնս, և չի՛ք ոք որ այնց մխիթար լինիցի մեզ։ Յամենայն կասկածելոց բարութեանց միանգամայն վրիպեցաք՝ յաշխարհէ և ’ի կենաց, և ’ի մեծութենէ, և միայն օգնական չարեաց զանմտութիւն գտի։ Եւ արդ քանզի բազում վշտօք պատեցար ո՛վ անձն, մի՛ վհատիր յաշխատութիւնս, այլ համբեր ո՛վ սիրլի, իբրև զլաւ ինչ ածեալ մտաւ եթէ ոչ զոր կամի ոք և փախչի՝ զայն կրէ, այլ աստուածեղէն սահմանն ամենայնի յաղթեալ խոկայ։ Ասաց ոմն, ասաղ մեզ այսպէս. պւետիկոս գլուխ մի. եթէ յոյսք առ կենդանեաւք, անյոյս մեռանին։ Եթէ այնպէս իցէ, պարտ է համբերել վշտաց, և տանել առաքինութեամբ կարեաց։ Զի ո՛չ ոք է ինչ՝ և չէ՛ ինչ ’ի կեանս երկրածնաց, և ոչինչ ’ի նմին հաստատութեան իրաց մարդկան կայ. Այլ իբրև զանիւ շրջի ամենայն և ընթանայ։ Եւ արդ՝ ես թախծեալ մտօք ընդ այսր ամենայնի, գրեմ անձամբ անձին իմում և առ սնունդ Հօր իմոյ զբազում թշուառութիւն իմ։ Վա՛յ է ինձ յորժամ ածեմ մտաւ զփոփոխմունս։ Զամենայն ինչ մարդկան իբրև զմարդկանն տեսանեմ. և մի միայն հաւատարիմ յոյս թողի ինձ զԱստուծոյ ևեթ զմարդասիրութիւն։

ՎԱԽՃԱՆ ՅԱՒԵԼՈՒԱԾՈՑ

[5561] Ոմանք. Միայն յամենայնի յաղթէ։ Ոմանք. Արդարակշռիչ կենաց աշխարհի։ Ոմանք. Յամենայն կարծեաց բարութեանցս... յաշխարհէ և ’ի փառաց և ’ի մեծութենէ... բազում վշտօք պարտեցար ով անձն։ Ոմանք. Թշուառութիւնս իմ... իբրև զմարդ տեսանեմ։

Ցանկ

Նախորդ էջ Ցանկ Հաջորդ էջ