էա 1 Յերիցուէ առ ընտրեալ Կիւրեայ, եւ առ որդեա՛կս իւր զոր ե՛սդ սիրեմ ճշմարտութեամբ. եւ ո՛չ եթէ ես միայն, այլ եւ ամենեքեա՛ն ոյք գիտա՛կ են ճշմարտութեանն[3222]. 2 վասն որոյ ճշմարտութեանն՝ որ ՚ի մեզ հաստատեալ է, զի եւ ընդ ձե՛զ իցէ. եւ դուք յաւիտենի՛ց ընդ մեզ իցէք[3223]։ 3 Շնո՛րհք, ողորմութիւն, խաղաղութիւն յԱստուծոյ ՚ի Հօրէ, եւ ՚ի Տեառնէ Յիսուսէ Քրիստոսէ Որդւոյն Հօր, ճշմարտութեամբ եւ սիրով եղիցի ընդ ձեզ[3224]։
Ա 4 Ուրա՛խ եղէ յոյժ, զի գտի յորդեկացդ քոց՝ որ գնան ճշմարտութեամբ, ըստ պատուիրանին զոր առաք ՚ի Հօրէ։ 5 Եւ այժմ աղաչեմ զքեզ Կի՛ւրեայ. իբրեւ ո՛չ եթէ նոր ինչ պատուիրան գրեմ քեզ, այլ զոր իսկզբանէ՛ն ունեաք, զի սիրեսցո՛ւք զմիմեանս[3225]։ 6 Եւ ա՛յս է սէրն, զի գնասցո՛ւք ըստ պատուիրանաց նորա. եւ ա՛յս է պատուիրանն, զի որպէս լուարուքն իսկզբանէ՝ ըստ նմի՛ն գնասջի՛ք[3226]։ 7 Զի բազում մոլորեցուցիչք ելին յաշխարհս. որ ոք ո՛չ խոստովանի զՅիսուս Քրիստոս եկեալ մարմնով, նա մոլորեցուցի՛չ է՝ եւ Նե՛ռն[3227]։ էբ 8 Զգո՛յշ լինիջիք անձանց, զի՝ մի՛ կորուսանիցէք զոր վաստակեցէքն, այլ զի առնուցուք բովանդակ զվարձն[3228]։ 9 Ամենայն որ յանցանիցէ՝ եւ ո՛չ կայցէ ՚ի վարդապետութեանն Քրիստոսի, զԱստուած ո՛չ ճանաչէ. որ կայ ՚ի վարդապետութեանն, նա՝ եւ զՈրդին եւ զՀա՛յր ընդունի[3229]։ 10 Եթէ ոք գայցէ առ ձեզ՝ եւ զվարդապետութիւնս զայս ո՛չ ունիցի, մի՛ ընդունիք զնա ՚ի տուն, եւ մի՛ ողջոյն տայցէք նմա[3230]։ 11 Որ ասասցէ նմա ողջոյն, կցո՛րդ լիցի չարաց գործոց նորա[3231]։ 12 Բազո՛ւմ ինչ ունէի գրել առ ձեզ, այլ ո՛չ կամեցայ քարտիսիւ եւ դեղով. զի ակն ունիմ ինձէ՛ն իսկ գալ առ ձեզ, եւ բերան ՚ի բերա՛ն խօսել. զի ուրախութիւնն մեր իցէ կատարեա՛լ[3232]։ 13 Ողջո՛յն տան քեզ որդիք քեռ քո ընտրելոյ։ Շնո՛րհք ընդ ձեզ։
Տունք լ̃[3233]։
[3222] Ոմանք. Առ ընտրեալդ Կիւրիա... որդիսն զոր ես... այլ ամենեքեան։
[3223] Ոսկան. Վասն ճշմարտութեանն։
[3224] Ոմանք. ՅԱստուծոյ Հօրէ... եղիցին ընդ ձեզ։
[3225] Բազումք. Կիւրիա... զոր իսկզբանէ ունէաք։
[3226] Ոմանք. Պատուիրան. զի զոր լուարուք իսկզբանէ, ըստ նմին գնասցուք։
[3227] Ոմանք. Ելին յաշխարհ, որք ոչ խոստովանին... նա է մոլորեցուցիչ եւ Նեռն։
[3228] Ոմանք. Բովանդակ զվարձս։
[3229] Ոմանք. Որ յանցանէ, ոչ կայ. կամ՝ կացցէ ՚ի վարդապետութիւնն Քրիստոսի, եւ զԱստուած... որ կայ ՚ի վարդապետութիւնն, նա զՈրդի եւ զՀայր։
[3230] Բազումք. Մի՛ ընդունիցիք զնա։
[3231] Ոմանք. Կցորդ լինիցի չարաց գործոց։
[3232] Ոսկան. Գրել ձեզ... քարտիսիւ եւ դեղով գրել. զի ակն։
[3233] ՚Ի վախճանի ոմանք. Կատարումն Երկրորդ Թղթոյն Յովհ՛՛։