ՅԱՒԵԼՈՒԱԾ
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏԵՆԻՍ
Ըստ մերումս խոստման ’ի նախաբանութեան անդ՝ և յընթացս ծանօթութեանց, աստանօր ’ի վախճանի պատշաճ վարկաք ամփոփել առանձինն, ոչ միայն զթողեալ գրուածս ինչ ’ի կարգէ մերումս առաջի եդեալ գաղափարի, զորոց յիւրաքանչիւր վայրի նշանակեալ եմք, այլ և զոր միանգամ գտաք յայլ օրինակս վերաբերեալս առ նոյն նպատակ։ Վասն որոյ ’ի սոսա զառաջին տեղին ըստ արժանւոյն ունիմք տալ՝ գրոցն Սիրաքայ, զոր ունէին երեք նորագիր օրինակք ’ի բովանդակութեան մատենին՝ յետ գրոցն իմաստութեան դասեալ. և արտաքոյ ’ի քանի մի առանձնական գրչագիրս, որպէս ցուցեալ եմք ’ի յառաջաբանին։
Երկրորդ կարգեցաք զգիրսն Եզրի երրորդ, որ ըստ լատինական համարի Եզրաս չորրորդ, զոր և ունէին երեք նորագիր օրինակք. Այ՝ չորրորդն, հինգերորդն, և եւթներորդն, յետ երկրորդ Եզրի գրեալ, սակայն առանց յառաջաբանի և ցանկի գլխոց։ Որով և այլևս հանգամանօք շարագրութեան ոճոյն, յայտնապէս երևէր յետոյ ուրեմն թարգմանեալ՝ և մուծեալ ’ի կանոն գրոցն. այլ թէ յորմէ՛ սկզբնագրէ և ե՛րբ կամ յո՛յր ձեռն, չունիմ ասել ստուգութեամբ։ Քանզի կամեցեալ մեր բաղդատել զսոյն զայս ընդ լատինականին, զոր թարգմանեաց ոսկան, այնչափ զանազանութիւնս տեսանեմք ’ի նոսա. մինչև բազում ուրեք չլինել իսկ բնաւին համեմատութեան. թեպետ և այնու ամենայնիւ ջանացաք ըստ կարի զհամաձայնութիւն գլխոց և տանց լատինականին առ ընթեր նշանակել. զոր և երկու ’ի վերայ ասացեալ օրինակացն սկսեալ էին առնել, և անկատար թողեալ։
Երրորդ՝ ո՛չ էր տարադէպ արդեօք յայս յաւելուած ուրոյն դնել և զօրհնութիւնս սաղմոսարանին. զոր գրչագիր գաղափարս մեր ևեթ ունէր յարեալ ’ի վախճան իւրաքանչիւր կանոնաց սաղմոսին. որպէս ծանուցեալ եմք անդանօր։ Այլ պատշաճ չափաւորութիւն մատենիս նահանջէ զմեզ զայսպիսի կրկնութիւն բանից ’ի վերայ յաւելուլ, ’ի սակս դուզնաքեայ տարբերութեանցն որ գտանէին ’ի նոսա։ Եւ քանզի ’ի համարի նոցին էր և Աղօթքն Մանասէի թագաւորին, զայն ևեթ ընտրեալ կարգեցաք, որ պակասէր յայլ գրչագիրս մատենիս։
Չորրորդ յաւելուած ’ի դէպ վարկաք առնել զԹուղթն կորնթացւոց առ Պաւղոս առաքեալ, հանդերձ պատասխանեաւ նորին առաքելոյ։ Քանզի այս թուղթք գտանէին գրեթէ յամենայն գրչագիր օրինակս մատենիս, ’ի բազումս՝ որպէս և ’ի մերումս՝ ’ի վախճան չորեքտասան թղթոցն. և յոմանս՝ ’ի միջի անդ զկնի երկրորդ Կորնթացւոյն։ Յայսմ պատճառէ թերևս համարձակեալ ոմանց մուծին զերկոսին թուղթքս ’ի կարգս ճաշու ընթերցուածոց յետ առաջաւորացն շաբաթու՝ յաւարտ Տիտոսի թղթոյն. որպէս տեսանի ի ճաշոցն գրեալ ’ի սուրղաթ. ’ի թվին. պե. և յայլ նորագիր օրինակ ինչ։ Թեպէտ և առ եւրոպացի մատենագիրս անգիւտ եղեալ յունական սկզբնագրին՝ անծանօթ մնաց ’ի նոցանէ ’ի բազում դարս, մինչև զառաջինն անդ Դավիթ Վիլքինս անգղիացի՝ հանդիպեալ ’ի ուդրեքթ անկատար ինչ օրինակի սորա, ’ի հայկականս բարբառոյ ’ի լատին թարգմանեալ հրատարակեաց յամին 1715. զորմէ և զտարապարտ կարծիս Լակրոզեայ՝ իբր թէ ’ի հայոց անտի հնարեալ ինչ իցէ, մարթ է տեսանել առ Ֆաբրիկիոսի ’ի հավաք՛՛. անյայտ գրոց Նոր Կտակ՛՛։ Այլ յետ այնորիկ երկոքին Վիստոնեան եղբարք յանգղիա՝ յայլմէ կատարելագոյն գաղափարէ վերստին թարգմանեալ ’ի կրկին բարբառ, այսմանէ՝ ի յունական և ’ի լատինական ընդ հայկական բնագրի՝ յարեալ ’ի պատմագրութիւն Խորենացւոյն տպագրեցին ’ի Լոնդինոն յամին 1736. թէև ’ի նմա ևս ոչ պակասին վրիպակք։
Հինգերորդ՝ կարգեցաք զՀանգիստն յովհաննու առաքելոյ. այս է՝ վերջին բան կտակի նոր. զոր բաց ’ի մերմէս՝ բազումք յարեալ ունէին զկնի Յայտնութեան։ Այս ևս գրուած ի սկզբանէ անտի այնչափ ծանուցեալ ’ի յարգի եղև առ մերս՝ մինչև ոչ միայն յըթերցուածս Ճաշոցին և Մաշտոցի առնուլ, այլ և իբրև հաւատարիմ պատգամ ’ի վկայութիւն ածան բանք նոր ’ի վարդապետաց, և մանրամասն մեկնաբանեցան ’ի Լամբրոնացւոյն։ Զարմանք մեծ՝ եթէ զիա՛րդ և սորին յունական սկզբնագիրն, որպէս և նախընթացինն, անյայտ եղեն ’ի միջոյ, որով և սոյն այս ոչ եկն ’ի ծանօթութիւն մատենագրաց եւրոպացւոց։
Այլ և ’ի յառաջաբանս և ’ի ցանկս գործոց և թղթոցն առաքելոց՝ շատացեալ այնոքիւք զորս միանգամ եդաք՝ արարեալս, որպէս կարծի՝ ողջոյն յեւթաղեայ անտի, թողաք զբովանդակութիւնս կամ զցուցակս ընթերցուածոց և վկայութեանց՝ յաղագս կարի իմն երկարաձգութեան, կնքելով զայս յաւելուած մատենիս յորդորական բանիւն այնու՝ որ մակագրի՝ Աղերք Եւթաղեայ, զոր և ամենայն գրչագիրք ընդ մերումս օրինակի յարէն ’ի վախճան թղթոցն Կաթուղիկէից։ Քանզի և այս գրուած բանի այնքան պատուեալ՝ յաճախեցաւ առ մերս, մինչ զի նաև պարզամիտ սովորութեամբ իմն առեալ եդաւ ’ի Ճաշու ընթերցուածս պատաչագին՝ ’ի կատարումն Յուդայի թղթոյն, որ պաշտի ’ի ի նախընթաց շաբաթ Պենտէկոստէին. որպէս է տեսանել ի գրչագիր Ճաշոցս և ’ի տօնացոյցս։ւ յետոյ ուրեմն անխորհրդաբար ևս, որպէս թուի՝ փոխադրեալ եղեւ ’ի յետնոց ’ի բուն օր Պենտէկոստէին՝ իբր երկրորդ զկնի Գործոցն, ըստորում ունին այսօր տպագիր Ճաշոցք և տօնացոյցք։
Յառաջիկա յաւելուածս մարթ էր թերևս դասել և զՄահ վեշտասան մարգարէից. զոր ունէին գրչագիրք մեր յաւարտ իւրաքանչիւր նոցին մարգարէութեանց, և զայլ րս գրուածս ինչ. Զորովք զանց արարաք ’ի կարգի անդ, որպէս և զԿտակ Երկոտասան Նահապետաց՝ հանդերձ պատմութեամբն Յովսեփայ Գեղեցկան և Ասանէթին. զորս յառաջ բերէին երկուք ’ի վերոյիշատակեալ գրչագրաց։ Սակայն տարադէպ երկարաձգութիւն մատենիս՝ որպէս ասացաք, յայլ դիպողագոյն առթիւ հասունեցուցանէ զմեզ թողուլ զայնոսիկ՝ առանձին տպագրութեամբ ’ի լոյս ընծայելոյ. ո՛չինչ երաշխաւոր լինելով այսու նոցին ճշմարտութեան, այլ միայն պատճառս իմն տալով մերոց ուսումնասիրաց, որոց կամք իցեն հետազօտութենէ նախնի մատենագրութեանց։