ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏԵԱՆ ՀԻՆ ԵՒ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԱՑ

Հ. Յովհաննու Զօհրապեան վարդապետ

ԱՌ ՓԻԼԻՄՈՆ ԵՒ ԱՌ ԱՐՔԻՊՈՍ ՍԱՐԿԱՒԱԳ ԵՒ ԱՌ ԱՊՓԻԱՍ[5062]

1 Պաւղոս կապեալ Յիսուսի Քրիստոսի, եւ Տիմոթէոս եղբայր. Փիլեմովնի՛ սիրելւոյ՝ եւ գործակցի՛ մերոյ[5063], 2 եւ Ապփեա՛յ քեռ, եւ Արքիպպեա՛յ զինուորակցի՛ մերոյ, եւ առտնին եկեղեցւոյդ։ 3 Շնո՛րհք ընդ ձեզ եւ խաղաղութիւն յԱստուծոյ Հօրէ մերմէ՝ եւ ՚ի Տեառնէ Յիսուսէ Քրիստոսէ։

Ա 4 Գոհանա՛մ զԱստուծոյ իմոյ յամենայն ժամ, յիշատակեալ յաղօ՛թս իմ վասն քո[5064], 5 իբրեւ լսեմ զքո հաւատսն եւ զսէր, զոր ունիս առ Տէր Յիսուս՝ եւ առ ամենայն սուրբս[5065]. 6 զի հաղորդութիւն հաւատոցն քոց՝ արգո՛յ լինիցի, գիտութեամբ ամենայն բարութեան, որ ՚ի ձե՛զ է ՚ի Քրիստոս Յիսուս[5066]։ 7 Խնդութիւն յո՛յժ ընկալայ, եւ մխիթարութիւն ՚ի վերայ սիրոյն քոյ. զի գո՛ւթք սրբոց՝ քեւ՛ հանգուցեալ են ե՛ղբայր[5067]։

Բ 8 Վասն որոյ բազում համարձակութիւն ունիմ ՚ի Քրիստոս, հրաման տա՛լ քեզ զարժանն[5068] 9 վասն սիրոյ. մանաւանդ թէ աղաչե՛մ իսկ այնպիսի լինել՝ որպէս եւ Պաւղոս ծերացեալ, արդ՝ եւ կապեա՛լ եւս Յիսուսի Քրիստոսի[5069]։ 10 Աղաչեմ զքեզ վասն որդւոյ իմոյ՝ զոր ծնա՛յ ՚ի կապանս իմ, զՈնեսիմոս. 11 որ երբեմն անպիտա՛ն էր քեզ. բայց արդ՝ քեզ եւ ինձ պիտանի՛. 12 զոր յղեցի առ քեզ. եւ դու՝ զդա՛ ընկալջիր, այսինքն է՝ զի՛մ աղիս[5070]։ 13 Զոր կամէի առ իս արգելուլ, զի ընդ քո՛ ունիցի ինձ սպաս ՚ի կապանս աւետարանին[5071]։ 14 Բայց առանց քո կամաց ո՛չինչ կամեցայ առնել, զի մի՛ բարիքդ քո ՚ի հարկէ լինիցին, այլ կամաւ[5072]։ 15 Եւ թերեւս վասն այնորիկ մեկնեցաւ առ ժամանակ մի, զի յաւիտեա՛ն ունիցիս զդա. 16 մի՛ եւս իբրեւ զծառայ, այլ ՚ի վե՛ր քան զծառայ, իբրեւ զեղբա՛յր սիրելի. եթէ ինձ այսպէս, որչափ եւս առաւել քե՛զ մարմնով՝ եւ Տերամբ[5073]։ 17 Եթէ զիս քեզ հաղորդ համարիցիս, ընկա՛լ զդա իբրեւ զիս[5074]։ 18 Եւ եթէ յանցեալ ինչ իցէ՝ կամ պարտիցի, զայն ի՛նձ համարեա՛ց[5075]։ 19 Ես Պաւղոս գրեցի՛ իմով ձեռամբ. ես հատուցից, զի մի՛ ասիցեմ քեզ՝ թէ դու զանձն քո ինձ պարտիս[5076]։ 20 Այո՛ ե՛ղբայր՝ ե՛ս քո փոխանակ եղէց ՚ի Տէր. հանգո՛ զաղիսդ իմ ՚ի Քրիստոս[5077]։ 21 Յուսացեալ ՚ի հնազանդութիւնդ քո գրեցի՛ առ քեզ. քանզի գիտեմ թէ առաւե՛լ եւս քան զոր ասեմդ՝ առնիցես[5078]։ 22 Միանգամայն եւ պատրաստեսջի՛ր ինձ վա՛նս. քանզի յուսամ թէ աղօթի՛ւք ձերովք շնորհեցայց ձեզ[5079]։ 23 Ողջո՛յն տայ ձեզ Եպափրաս գերեկի՛ց իմ ՚ի Քրիստոս Յիսուս. 24 եւ Մարկոս, եւ Արիստարքոս, եւ Դեմաս, եւ Ղուկաս՝ գործակի՛ցք իմ։ 25 Շնո՛րհք Տեառն Յիսուսի ընդ ոգւոյդ ձերում[5080]։

Առ Փիլիմովն եւ Ապփիա տեարս Ոնեսիմայ. եւ առ Արքիպպա՛ս սարկաւագ Կողոսացւոց եկեղեցւոյն, գրեցաւ ՚ի Հռովմէ ՚ի ձեռն Ոնեսիմայ ծառայի։ Տունք լէ̃[5081]։

[5062] Ամենայն գրչագիրք՝ համաձայն մերումս ունին զվերնագիրս, բաց յՈսկանայ. որ դնէ լոկ. Առ Փիլիմօն։ Բայց երկու օրինակք գրեն. Արքիպաս սարկաւագուհ. եւ առ Ապփիա. թուղթ։

[5063] Օրինակ մի. Պաւղոս առաքեալ Յիսուսի... Փիլիմոսի սիրել՛՛։ Ուր ոմանք. Փիլիմոնի։

[5064] Ոմանք. Յիշատակել յաղ՛՛։

[5065] Ոմանք. Զհաւատսն քո եւ զսէրն զոր։

[5066] Ոմանք. Ամենայն բարութեանց, կամ՝ բարութեամբ։

[5067] Ոմանք. Ընկալայ, եւ ուրախութիւն ՚ի վերայ սիրոյն Քրիստոսի... քեւ են հանգ՛՛։

[5068] Օրինակ մի. Ունիս ՚ի Քրիստոս։

[5069] Ոմանք. Վասն սիրոյն... այնպէս լինել։

[5070] Օրինակ մի. Զոր առաքեցի քեզ. եւ դու զնա ըն՛՛... աղիսս։

[5071] Ոմանք. Զոր կամեցայ առ իս։

[5072] Ոմանք. Զոչինչ կամե՛՛... բարիքն քո... լինիցի, այլ կամաւ ըստ Աստուծոյ։

[5073] Ոմանք. Քեզ՝ եւ մարմնով եւ Տերամբ։

[5074] Ոմանք. Եւ եթէ... հաղորդ համարիս, կամ՝ համարեսցես։

[5075] Ոմանք. Եւ եթէ յանցուցեալ ինչ։

[5076] Ոմանք. Ես հատուցից քեզ... եթէ եւ դու զանձն։

[5077] Ոմանք. Քո փոխան եղէց։

[5078] Օրինակ մի. Յուսացեալ եմ ՚ի հնազանդութիւնդ քո, եւ գրեցի զայդ, զի գիտեմ թէ առաւել քան զոր ասեմն առնես։ Ոմանք. Գիտեմ եթէ... զոր ասեմքս առնիցես։

[5079] Ոմանք. Յուսացեալ եմ եթէ աղօթիւք։

[5080] Ոմանք յաւելուն. Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի... ոգւոյդ ձերում. ամէն։

[5081] ՚Ի վախճանի ոմանք. Եւ առ Ապփիա... եւ առ Արքիպպոս։ Աստէն յաւարտ Պաւղոսեան թղթոցս յարեն գրչագիրք այլ եւս կցկտուր ասացուածս ինչ, թերեւս Եւթաղեայ. ընդ որս եւ այն թէ. Ընդօրինակեցան գիրքս այս ընդ Կեսարացւոց օրինակաց, որ կան յարկեղս գրոց սրբոյն Պամփիլեայ՝ իւրովք ձեռօք գրեալ։ Որպէս ծանուցաք ՚ի վեր անդր, օրինակս մեր եւեթ աստէն յետ Թղթոյս Փիլիմոնի յարեալ զԵրրորդ թուղթ Կորնթացւոց, նովաւ աւարտէ զմատեանս. յառաջ քան զՊաւղոսեան թուղթսն. դնելով զՅայտնութիւնն. զոր մեք ըստ պատշաճի կարգեմք յառաջիկայդ, սովաւ կնքեալ զՆոր Կտակարանս։

Ցանկ

Նախորդ էջ Ցանկ Հաջորդ էջ