էգ 1 Յերիցուէ առ Գայիոս սիրելի. զոր ե՛սդ սիրե՛մ ճշմարտութեամբ[3234]։
Ա 2 Սի՛րելի՝ վասն ամենայն իրաց քոց աջողութեան եւ առողջութեան՝ աղօ՛թս առնեմ. որպէս է՛ իսկ յաջողութիւն անձինդ քո[3235]։ 3 Յոյժ ուրախ եղէ ՚ի գալ եղբարց, եւ լինել վկայ քոյո՛յ ճշմարտութեանդ, որպէս գնասդ դու ճշմարտութեամբ[3236]։ 4 Մեծ եւս ինչ ուրախութիւն քան զայս ո՛չ ունիմ, զի լսեմ եթէ իմ որդեակքն ճշմարտութեամբ գնան[3237]։ 5 Սի՛րելի՝ հաւատարի՛մ գործես զայդ, զոր եթէ առնիցես առ եղբարս՝ զդոյն եւ առ օտա՛րս[3238]. 6 որք վկայեցին քո՛ սիրոյդ առաջի եկեղեցւոյ. որոց բարիս արարեալ յուղարկե՛ս արժանիս Աստուծոյ[3239]։ 7 Զի վասն անուանն ելին, եւ ո՛չինչ յումեքէ առնուն զհեթանոսականացն[3240]։ 8 Մեք այսուհետեւ պարտիմք ընդունե՛լ զայնպիսիսն, զի գործակի՛ցք լիցուք ճշմարտութեանն։ էդ 9 Գրեցի ինչ եկեղեցւոյն. այլ որ յառաջադէմն ՚ի նոցանէ Դիոտրեփէս, ո՛չ ընդունի զմեզ[3241]։ 10 Վասն այսորիկ եթէ եկից՝ յիշեցուցի՛ց զգործս նորա զոր առնէ, բանիւք չարօք շատխօսութեան առնէ զմեզ աշխա՛տ. եւ ո՛չ այսոքիւք շատացաւ, ո՛չ ինքն ընդունի զեղբարս, եւ զայնոսիկ որ ընդունին՝ արգելո՛ւ. նա՝ եւ յեկեղեցւո՛յ եւս հանէ[3242]։ 11 Սի՛րելի՝ մի՛ լիցիս նմանօղ չարի՝ այլ բարւո՛յ. զի որ զբարին առնէ՝ յԱստուծոյ է. եւ որ զչարիս գործէ՝ նա ո՛չ ետես երբէք զԱստուած[3243]։ 12 ԶԴեմետրեայ վկայեա՛լ է յամենեցունց, եւ յեկեղեցւոյն՝ եւ ՚ի ճշմարտութենէն, եւ մե՛ք վկայեմք. եւ դու գիտես զի ճշմարի՛տ է մեր վկայութիւնն[3244]։ 13 Բազո՛ւմ ինչ ունէի գրել քեզ. այլ ո՛չ կամիմ քարտիսիւ եւ դեղով գրել[3245]. 14 զի ակն ունիմ ՚ի մօտո՛յ իսկ տեսանել զքեզ, եւ բերան ՚ի բերա՛ն խօսել ընդ քեզ[3246]։ 15 Խաղաղութի՛ւն ընդ քեզ։ Ողջո՛յն տան քեզ սիրելիք։ Ողջո՛յն տաջիր սիրելեաց մերոց իւրաքանչի՛ւր յանուանէ[3247]։
Տունք լզ̃[3248]։
[3234] Ոմանք. Զոր ես սիրեմ։
[3235] Ոմանք. Քոց յաջողութեան։
[3236] Ոմանք. Որպէս եւ գնաս դու։
[3237] Ոմանք. Զի լսեմ թէ իմ։
[3238] Ոմանք. Գործես զայս, զի թէ առնի՛՛... զնոյն եւ առ օտ՛՛։
[3239] Բազումք. Վկայեցին վասն քո սիրոյդ. եւ ոմանք. վկայեցին քոյոյ սի՛՛. եւս՝ ոմանք. Զքո սիրոյդ... արժանի Աստուծոյ։
[3240] Օրինակ մի. Վասն անուան նորա ելին։
[3241] Ոմանք. ՚Ի նոցանէ է Դիոտրիփէս։
[3242] Ոմանք. Վասն այնորիկ չարեօք շատախօսութեամբ... առնէ աշխատ զմեզ։ Բազումք. Եւ ոչ այսոքիւք շատացեալ... որ ընդ ունինն։
[3243] Ոմանք. Մի՛ լինիցիս. կամ՝ մի՛ լինիր... զբարիս առնէ... եւ որ զչար գործէ։
[3244] Ոսկան. Վկայեալ յամենե՛՛։
[3245] Ոմանք. Գրել առ ձեզ. այլ ո՛չ կամէի քարտ՛՛։
[3246] ՚Ի բազումս պակասի. Խօսել ընդ քեզ։
[3247] Ոմանք. Խաղաղութիւն ընդ ձեզ... քեզ սիրելիքն։ Ողջո՛յն տաջիք. կամ՝ տուր սիրել՛՛։
[3248] ՚Ի վախճանի ոմանք յաւելուն. Շնորհք ընդ ձեզ։